Ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց

Այսօր ես առավոտյան արթնացա շատ բարձր տրամադրությամբ և անհամբերությամբ, շտապում էի արագ հասնել դպրոց:

Ես շատ հիացած էի, շատ հավանեցի մեր ճամփորդությունը, այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրինք:

Սահելու ընթացքում ընկա մեկ անգամ և շատ էի վախենում , որ նորից ընկնեմ:

Ես մի քանի անգամ փորձեցի առանց բռնելու սահել և մի փոքր ստացվեց:

Ես սիրում եմ ճամփորդությունները, քանի որ այդ օրերին մենք դասընկերներով ավելի մտերիմ և ընկեասեր ենք դառնում:

Թող մեր դասարանի բոլոր վատառողջ երեխաները արագ առողջանան, որ մյուս ճամփորդությանը ամբողջ դասարանը մասնակցի:

Դդումի մասին տեղեկություն

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է եւ հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T եւ K:

Բացի դրանից՝ այն պարունակում է նաեւ այնպիսի միկրո- եւ մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է եւ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է եւ հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Դդմի սերմերը եւս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան տառապում է ճիճուներից, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան /սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին/:

Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաեւ ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

Գոյություն ունեն դդմի պատրաստման տարբեր եղանակներ:

Դդմի առողջարար հատկությունները շատացնելու համար այն կարելի է պատրաստել կաթով ու կարագով:

Դդմից պատրաստում են նաեւ տարբեր ապուրներ՝ օգտագործելով ձավարեղեն կամ բրինձ:

Շատ հայտնի է դդմի մուրաբան, որն իր համով նման է ծիրանի մուրաբային եւ դուր է գալիս փոքրիկներին:

Հայրիկը գնեց 8 դդում, իսկ մայրիկը գնեց 2 անգամ ավել: Քանի՞ դդում գնեց մայրիկը

Լուծում 8*2=16

Պատասխա’ն 16դդում

Տատիկը գնեց 2000 դրամանոց դդում, իսկ մայրիկը գնեց 3000 դրամանոց դդում: իսկ հայրիկը 1000 դրամանոց դդում, ինչքան գումար Է հարկավոր դդումների համար

Լուծում 2000+3000+1000 =6000 դրամ

Պատասխա՛ն 6000 դրամ

Արիաննան ուներ 5000 դրամ և գնեց 3 հատ 1500 դրամանոց դդում , ինչքան գումար մնաց իր մոտ

Լուծում 5000-(3*1500)=500 դրամ

Պատասխա՛ ն 500 դրամ

Ընկեր Սրբուհին գնեց 8 դդում իսկ ընկեր Ռոզան 3 անգամ ավել, որքան գումար է հարկավոր դդումները գնելու համար, եթե մեկ դդումն արժե 1000 դրամ:

Լուծում 3*8=24

24+8=32

32*1000=32000

Պատասխա՛ ն 32000 դդում

Եվան գնեց 9 դդում իսկ նրա քույրիկ Անին գնեց 4 անգամ շատ և իր դդումների կեսը տվեց Եվային , Քանի դդում եղավ Եվայի մոտ

Լուծում 9*4=36 դդում

36*2=18

9+18=27

Պատասխա՛ն 27 դդւոմ

Կույրերի կարծիքը, Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով 

Երեք-չորս հոգով 

Կույրերը եկան 

Փղին դեմ ընկան։ 

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ, 

– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։ 

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝ 

– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։ 

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել. 

– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։ 

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած 

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց. 

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։ 

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։ 

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ… 

Ու աղմկելով ամեն մինը ջոկ, 

Ինչպես որ եկել 

Դեմ էին ընկել, 

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։ 

Հարցեր և առաջադրանքներ  

1. Առակը համառոտ պատմի՛ր: 

կույրերը փղին էին հանդիպել,բայց չէին հասկացել որ փիղ է:

2. Ի՞նչ է սովորեցում առակը: 

Որ կույրերիրց յուրաքանչյուրը իր պատկերացրածն էր ասում, քանի որ իրականում ամբողջությամբ չէին շոշոփել :

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր: 

Որ եթե ուշադիր իրար լսեին և միացնեին իրենց կարծիքը հնարավոր է հասկանային:

4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին: 

Քթին կպնողը կմտածեր եռանկյունի է, պոչին կպնողը կմտածեր՝ հովհար է, ոտքին կպնողը կմտածեր, որ փայտ է:

5. Շարունակի՛ր ըստ օրինակի. 

Երկու – երկրորդ 

Երեք – երրորդ

Ութ – ութերորդ

Չորս – չորրորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթերորդ

Մեկ – առաջին

«Սուրբ Ծննդյան հեքիաթ». Պաուլո Կոելիո

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:


Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Բրեմենյան Երաժիշտները

Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, ես շատ ուրախ էի: Ներկայացումը կարծես իրական լիներ, եթե դերասանները մեզ հետ չխոսեին, չէինք էլ կասկածի: ԴԵրասանները շատ համոզիչ էին խաղում, այն ավելի լավն էր քան մուլտֆիլմը: Ես շատ եմ սիրում ներկայացումներ նայել: