49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր տրված հոմանիշներով:
Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս–անցնելիս գիտական արշավախմբի անդամները տեսել են – նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից – հետապնդել են նրանց և գտել են-հայտնաբերել եննրանց բնակարանը,-կացարան, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն –ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են –գործածում ենվայրի կենդանիների մորթիները: Սնվում են–կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ– առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով- սարսափովու ծայրաստիճան զարմանքով:
50. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներով:
գործածել,
Աստվածաշնչում–Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են–ուզում են այնքան բարձր աշտարակ կառուցել– շինել, որ կատարը–գագաթը երկինք հասնի: Աստված զայրանում է– բարկանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս–էլմեկմեկու– իրար խոսքը չեն ընկալում–հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են –ազգերը, ցրվում են աշխարհով մեկ: Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:
Որ Կոմիտասը ոսումնասիրում էր հայկական ժողովրդական և հոգեվորական երգերը
ո՞ր հատվածն ամենաշատը հավանեցիր։
Երբ Կոմիտասին ընտրեցին այդ 20 որբերից: Եվ երբ նա հոկտենբերի 1-ին ներկայացրեցին կաթողիկոսին նա սկսեց հայերեն խոսել և կոմիտասը չհասկացավ որովհետև Քյութանիայում հայերեն չէր կարելի շթվել և կաթողիկոսը ասաց որ տղայի հետ խոսելու բան չկա և կոմիտասը ասաց
– Ես հայերեն չգիտեմ բայց կարող եմ երգել:
երբ Կոմիտասը սկսեց երգել ՙՙլույս զվարթ՚՚ երգը նա նկատեց, որ կաթողիկոսի աչքերից արցունք էր հոսում:
Եվ ինձ դուր եկավ, որ կոմիտասի մոր ազգանունը Հովհաննիսյան էր:
Welcome to Planet Earth Museum, a museum where you can learn some interesting facts about the world we live in. ‘There are many amazing places on Earth. Who knows, maybe you’ll see them all one day! Where shall we go first, children?’ ‘Forests!’ Forests are home to over half of the world’s animals and plants. Trees clean the air and produce oxygen for us to breathe. We destroy more than 36 football fields of forests every minute and throw away thousands of trees in paper and card every day. The oceans are home to millions of marine animals. They absorb the sun’s heat, transfer it to the atmosphere and move it around the world. A lot of the rubbish we produce on land pollutes the oceans. Turtles mistake plastic bags for jellyfish and die when they eat them. At opposite ends of the world, the Arctic and Antarctic are freezing cold lands. It is so cold that the sea is covered in ice. The fuel we use for energy makes the climate warmer. As it gets warmer, the ice melts and the sea rises. The land disappears. Rivers collect rain water and carry it to the oceans. Along the way, plants absorb and clean the water so it is safe for us to drink. This is a green world, where people respect nature and live a long and healthy life. Wouldn’t you like to live here?
2. Write out the unfamiliar words
3. Let’s speak about our Planet and its problems. What can we do to help?
Լրացուցիչ առաջադրանքներ:
Write the missing words in the sentences. a. Forests are home to over half of the world’s animals and plants. b. Tree clean the air and produce oxygen for us to breathe. c. The ocean are home to millions of marine animals. d. They absorb the sun ’s heat and transfer it to the atmosphere. e. At opposite ends of the world, the Arctic and Antarctic are freezing cold lands. f. It is so cold that the sea is covered in ice . g. Rivers rain collect water and carry it to the oceans. h. Along the way, plants absorb and clean the water so it is safe for us to drink.
Watch the story. Find the mistake, underline it and write the correct word. a. We destroy more than 36 football fields of oceans every minute. forests b. We throw away thousands of trees in plastic and card every day. paper c. A lot of the food we produce on land pollutes the oceans. Garbagesd d. Turtles mistake plastic bags for jellyfish and die when they see them. eat e. The fuel we use for energy makes the climate colder. warm f. As it gets warmer, the ice melts and the sea rises. The sea disappears.land
Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները: Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն: Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ: Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։ Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունը դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում: Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա: Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանակական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղադրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմները՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։
Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքները կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքները մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:
Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապիսի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հատակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:
Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջացման պատճառները և առաջացնում է իր հետևանքները: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողությունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստիճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստատում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:
Ուսումնասիրելով «Բնագիտություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջացման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսական և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրոլորտի և այլնի վերաբերյալ:
Առաջադրանք
Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
Ըստ ուսումնական նյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից: Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով: Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապակին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատրաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև անվադողեր և այլ իրեր: Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր իրեր։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։ Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատրաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։ Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից: Նյութերը բաժանվում են երկու խմբի օրգանական և անօրգանական։ Օրգանական նյութերը գերակշռող են բուսական և կենդանական աշխարհներում: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստանում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագործումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյութերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղանին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։ Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։
Հարց 1
Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝
Մարմիններ
Նյութեր
Սղարան
Երկաթ
Սեղան
Փայտ
Հարց 2
Թվարկե՛ք երկու նյութ, որոնցից կարելի է պատրաստել բաժակ, քանոն :
Բաժակ-ապակի,կավ Քանոն-Մետաղ,փայտ
Հարց 3
Թվարկե՛ք երեք առարկա, որոնք կարելի է ապակուց պատրաստել: Բաժակ,պատուհան,շիշ
Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր: Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը): Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը: Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ: Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն: Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլեկուլները տարածվում են օդում: Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։ Թեև մոլեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։ Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ու քանակի ատոմներից։ Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։ Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։ Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր են, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյութերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։
Առաջադրանք Շաքարի կտորը լուծեք թեյի մեջ և նկարագրեք այդ երևույթը։