Կաքավներ

Կաքավները հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ են: Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը: Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՀ շատ վայրերում:Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված: Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ: Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ: Հանդիպում են փոքր երամներով:Կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով: Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են, և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի պաշտպանության կարիք ունեն:Կաքավները վատ են թռչում, բայց քայլվածքը հպարտ ու սիգաճեմ է, կազմվածքը՝ գեղանի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *